տուն Լուրեր «Ժողովուրդ». Թասիբի է գցում

«Ժողովուրդ». Թասիբի է գցում

109
0

Ժողովուրդ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը երեկ հանդես է եկել նոր հաղորդագրությամբ, որում մանրամասն անդրադարձել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի վերջին հարցազրույցին: Դրանում, ըստ էության, որեւէ նոր բան չկա, բացի այն հանգամանքի  ընդգծումից, որ «Գույք՝ պարտքի դիմաց»-ի հիմնական բանակցողը հայկական կողմից եղել է ոչ այլ ոք, քան այն ժամանակ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ Արմեն Մովսիսյանն էլ՝ որպես էներգետիկայի նախարար, առանցքային դերակատարություն է ունեցել էներգետիկ ակտիվների մասով: Ասել է թե` պաշտոնաթող նախագահը հիշեցնում է, որ հենց Մովսիսյանն է ընտրել ռուսներին հանձնվելիք «այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկությունները»:

Եվ եթե Սերժ Սարգսյանի անվան հիշատակությունն այս հարցում կարող է ոչ այնքան տեղին դիտվել` հաշվի առնելով վերջինիս լռությունը (թեեւ լռությունը համաձայնության նշան է), ապա Արմեն Մովսիսյանի մասով Ռոբերտ Քոչարյանի հիշեցումը (իհարկե,  գրասենյակի անունից) միանգամայն տեղին է. «Դատելով հարցազրույցից, Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարված աշխատանքի գնահատականը եւ իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ինչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում»:

Երեկվա հաղորդագրությունում Քոչարյանի վիրավորվածության դրսեւորումներից դուրս  տեղին էր նաեւ արձագանքը Հրազդանի 5-րդ էներգաբլոկն ամբողջությամբ սուբսիդավորմանն ուղղելու մասիին Մովսիսյանի հայտարարությանը:  «Այն ժամանակվա եւ ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ  սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի  կնքումից հետո, այսինքն` օրինական հիմքի վրա: Հիմա` հետին թվով, ի հաշիվ  գազի դիմաց կուտակված  փաստացի  պարտքի»:

Քոչարյանի գրասենյակը չէր դիմացել նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հակադարձելու գայթակղությանը: Ի պատասխան Անդրանիկ Մարգարյանի շիրիմին այցելելու մասին Աշոտյանի հարցադրմանը՝ Քոչարյանի գրասենյակը նկատել էր. «Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսեւորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ` հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության` տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն եւ ոչ այնքան իր համար, այլ նաեւ այն թիմի, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները»: Սա արդեն «թիմին թասիբի գցելու» ուղղակի մեսիջ է` միակ տղամարդու ոճով:

Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here