«Ժողովուրդ»-ը մոտ օրերս ահազանգ ստացավ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի մի քանի բնակիչներից, ըստ որոնց՝ տոնական օրերին՝ հունվարի 1-ից մինչեւ հունվարի 12-ը, իրենց շենքերի աղբն ուղղակի չի մաքրվել: Նրանց պնդմամբ՝ այդ օրերին աղբն այնքան է կուտակվել, որ նույնիսկ լցվել է աստիճանների վրա: Հարցին լուծում տալու համար մարդիկ դիմել են համատիրություն, որտեղից խորհուրդ են տվել դիմել Աջափնյակի ղեկավարին: Այստեղի աշխատակիցներն էլ բնակիչներին պատասխանել են, թե աղբի մեքենաները չեն աշխատում: «Ժողովուրդ»-ը Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ վարչության պետ Ռոման Ալոյանից հետաքրքրվեց, թե ինչն է եղել խնդիրը. «Պատկերացրե՛ք՝ տոնական օրերին մենք երեք-չորս անգամ աղբի ավելացում ենք ունենում, դե տեխնիկան, բնականաբար, մի շենքի աղբը պետք է ամբողջությամբ տեղափոխի, այնուհետեւ անցնի մյուս շենքին: Աղբը չափից շատ էր, ինչի համար էլ գրաֆիկի խախտում է եղել: Բայց չկա նման բան, որ աղբահանության մեքենան հատուկ դուրս չգա եւ աղբը չտանի: Հիմա աղբի խնդիր չունենք»:
Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում