«Ժողովուրդ»–ն արդեն գրել էր, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Ու քանի որ դատախազության համակարգում աշխատելը ոչ միայն ազդեցություն է, այլև ֆինանսական վիճակի բարելավման հնարավորություն, ուստի համակարգի շատ աշխատակիցներ այս օրերին զբաղված են Կոստանյանի մտերիմներ փնտրելով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝դատախազության մի քանի աշխատակիցներ արդեն տարբեր խողովակներով Կոստանյանին փորձում են բացատրել, թե իրենք ինչպիսի լարված հարաբերությունների են ունեցել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, և թե ինչպես է Հովսեփյանն «ընկած եղել իրենց հետևից»։ Հետաքրքիրն այն է, որ այսպիսի «փոխանցումներ» արել են նաև Հովսեփյանի համար վստահելի մարդիկ։ Այնուամենայնիվ երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց Գ. Կոստանյանից ճշտել, թե քանիսն են արդեն իրեն հավատարմության երդում տվել՝ փնովելով նախկին ղեկավարին, սակայն չստացվեց։ Նա գերադասեց անպատասխան թողնել մեր հարցերը»,– գրում է թերթը։
տուն Մամուլ «Ժողովուրդ». Դատախազության շատ աշխատակիցներ այս օրերին զբաղված են Կոստանյանի մտերիմներ փնտրելով