«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական խայտառակ ընտրություններից հետո Ֆրանսիայի դիտորդական խմբի անդամները հիացական գնահատական էին տվել։ Ավելին, դիտորդներից մեկն ասել էր, թե Ֆրանսիան պետք է սովորի Ադրբեջանից՝ ինչպես անցկացնել ժողովրդավարական ընտրություններ։
«Ժոդովուրդ»–ը փորձեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյից պարզել՝ արդյոք ինքը վիրավորված չէ այդ համեմատությունից՝ հաշվի առնելով ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներն Ադրբեջանի ավտորիտար համակարգի մասին։ «Ես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն եմ, այլ ոչ թե Ադրբեջանի։ Ի՞նչ ասեմ, կա հատկանշական ուղղվածություն, որով կանոնակարգվում է դեսպանների աշխատանքը։ Ես Հայաստանում եմ Ֆրանսիայի դեսպանը։ Գիտեմ, որ պետք է հիասթափվեք, բայց ես այն երկրի հետ կապ չունեմ»,-ասաց Ա. Ռենոն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։