տուն Մամուլ «Ժողովուրդ». Գալուստ Սահակյանի հերթական փայլատակումը

«Ժողովուրդ». Գալուստ Սահակյանի հերթական փայլատակումը

72
0

joxovurd«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում նույն մաքսային ռեժիմն ինքնաբերաբար կգործի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ Ըստ նրա՝ քանի որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ առանձին մաքսակետ չունի, հետևաբար Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ևս նույն ռեժիմը պետք է գործի։ «Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք,-«Ժողովուրդ»-ին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով` ոնց որ այսօր է Ղարաբաղը ներմուծում կամ արտահանում, նույն ձևով էլ կլինի այն ժամանակ։ Պրոբլեմներ չեն առաջանա»։ Այսպիսով՝ կարելի է եզրակացնել՝ միակ հուսադրող բանն այն է, որ ՄՄ-ն փաստացի ընդունելու է ԼՂՀ կարգավիճակը որպես Հայաստանի մաս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here