«2012-ից ՀՀ–ում ներդրված սոցիալական փաթեթների համակարգը գոնե բժշկական ապահովագրության մասով իրեն չարդարացրեց, դրա համար էլ որոշվել է 2014-ից ապահովագրական ընկերություններին փոխանցվելիք գումարները տալ ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այս որոշումը դուր չի եկել ընկերություններից շատերին, ու նրանք, ըստ էության, որոշել են, տարին դեռ չավարտած, այլևս ծառայություն չմատուցել։
«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ուսուցչուհին պատմեց, որ գինեկոլոգն իրեն հետազոտելուց հետո եզրահանգել է, որ փոքր (50 հազար դրամի սահմաններում) վիրահատական միջամտություն պետք է արվի. «Երբ արդեն վիրահատությանս օրը պետք է նշանակվեր, «Ռեսո» ընկերությունը պիտի ինձ տեղեկանք տար փոխհատուցման համար, սակայն հրաժարվեցին՝ նշելով թե իմ կյանքին սպառնացող վտանգ չկա, հետևաբար փոխհատուցելու անհրաժեշտություն չկա»։ Իսկ «Ռեսո»-ից էլ «Ժողովուրդ»-ին ասացին. «Սա ֆինանսական կառույց է։ Մենք, եղել է, սրտի վիրահատության համար 2 մլն դրամ ենք վճարել… Եթե քաղաքացին դժգոհ է մնացել, կարող է դիմել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։