տուն Մամուլ «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի համար ստեղծված քննչական ծառայությունը չկա , բայց պետհամարանիշ...

«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի համար ստեղծված քննչական ծառայությունը չկա , բայց պետհամարանիշ ունի

138
0

joxovurd«Թեև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար ստեղծված քննչական ծառայությունը սեպտեմբերի 25-ից դեռ միայն «թղթի վրա» է, չի գործում, այնուամենայնիվ, արդեն ունի պետական համարանիշներ։ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հատուկ իր ծառայության համար արդեն պահանջել ու ստացել է QC տառերով համարանիշներ ունենալու իրավունքը։

Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունից իր հետ տարած սեփական «Volkswagen phaeton» ավտոմեքենայի համարանիշներն արդեն փոխել է։ Վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել Աղվան Հովսեփյանի «Volkswagen phaeton»–ը՝01 QC 001 համարանիշներով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here