ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի զլացել ՀՀ պետական բյուջեի միջոցներն իր ընտանեկան բիզնեսի բարգավաճմանն ուղղելու հարցում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան նախորդ տարվա նոյեմբերի 8-13-ը Հայաստան կատարած այցի ժամանակ իր ողջ պատվիրակությամբ օթեւանել է Երեւանի Կորյունի փողոցում գտնվող «Իմպերիալ պալաս» հյուրանոցում: Իսկ այն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը: Եվ ահա, Բորդյուժայի հյուրանոցային ծախսերը` ավելի քան 540 հազար դրամի չափով, Ազգային անվտանգության խորհուրդը հոգացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Ընդ որում, փաստաթղթերից պարզ է դառնում, որ նշված գումարից 120 հազար դրամը ծախսվել է հյուրանոցային ծառայությունների մատուցման, իսկ ավելի քան 420 հազար դրամը` սննդի ծառայության համար: Ահա օրինաց երկիր կառուցելու գաղտնիքը:
Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում