««Ժողովուրդ»–ին հայտնի է դարձել, որ ԱԳՆ-ն նոյեմբեր ամսվա ընթացքում գնել է միանգամից 3 մլն դրամ կամ 7.4 հազար դոլար արժողության կոնյակ։ Բնականաբար, դա գնվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Մատակարարն էլ եղել է «Արտեքսիմ» ՍՊԸ-ն։ Դատելով ԱԳՆ–ի գնած կոնյակների տեսակից՝ դրանք ձեռք են բերվել հյուրերին նվիրելու համար, եղել են հիմնականում կոլեկցիոն 30 տարեկան «Դվին»՝ հատը 47 հազար 800 դրամ, 20-ամյա «Նաիրի»՝ 41 հազար 550 դրամ, և 10-ամյա «Աղթամար»՝15 հազար 700 դրամ արժողության»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։