Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Արսենալն» անվանել է տխուր թիմ, քանի որ Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «զինագործները» նրանք ոչ միայն գոլ չխփեցին կամ հաղթեցին, այլ նույնիսկ դարպասապահ Չեխին չանհանգստացրին:
«Նրանք մեզ են տխուր թիմ անվանում: Սակայն կարծում եմ, որ տխուր է այն թիմը, որն իր դաշտում գեթ մեկ գոլ չի կարողանում խփել: Սա եմ ես տխուր խաղ անվանում: Երկրպագուները, ովքեր լցնում են մարզադաշտերը նույնիսկ նման եղանակային պայմաններում, հույս ունեն, որ իրենց թիմը կհաղթի: Ցանկացած երկրպագու հույս ունի, որ սեփական հարկի տակ թիմը կհաղթի կամ թեկուզ մեկ գոլ կխփի: Ու հենց մեր մրցակիցներն այդ օրը տխուր խաղ ցուցադրեցին: Մեր դարպասապահ չեխը նույնիսկ մեկ սեյվ չարեց»,- ասել է Մոուրինյոն: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը: