ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Ժնև-2» խաղաղության համաժողովի միակ նպատակը Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելն է:
«Բոլոր նրանց, ովքեր փորձում են վերստեղծել այս պատմությունը և «ջուր են պղտորում», մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք՝ նպատակը անցումային կառավարության ստեղծումն է: Այն լիազորված կլինի իշխանության բոլոր իրավասություններով և ստեղծված կլինի փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Քերին:
Նրա խոսքերով՝ դա քաղաքացիական պատերազմը և մարդասիրական աղետը դադարեցնելու միակ ելքն է: