ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը России-24-ի եթերում հայտնել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման «Ժնև-2» համաժողովը կկայանա շվեյցարական Մոնտրե քաղաքում:
Ըստ Չուրկինի՝ քաղաքի փոխությունը պայմանավորված է նշանակված ժամկետում Ժնևում հյուրանոցային ազատ համարների բացակայության հետ:
Ավելի վաղ հայտարարվել է, որ ՄԱԿ-ն առաջարկում է թանկ գների պատճառով «Ժնև-2» համաժողովը անցկացնել Մոնտրեում: