Sotheby’s աճուրդների տունը երեկ վաճառել է հսկայական դեղին ադամանդ, որը կշռում է 100,09 կարատ։ Graff Vivid Yellow անունը կրող ադամանդը վաճառվել է ռեկորդային 16.35 մլն դոլարով։ Վաճառքը կազմակերպվել էր շվեյցարական Ժնևում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Դեղին ադամանդների համար նախորդ ռեկորդը գրանցվել էր 2011 թվականի նոյեմբերին, երբ 110,03 կարատանոց ադամանդը վաճառվել էր 12.4 մլն դոլարով։
Graff Vivid Yellow-ն աշխարհի ամենամեծ դեղին ադամանդներից է։ Աճուրդից առաջ փորձագետները կանխատեսել էին, որ այն կարող է վաճառվել 15-25 մլն դոլարով։