Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, «Վեցյակի» համակարգող Քեթրին Էշթոնի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցություններն անարդյունք են անցել, քանի որ կողմերը չեն կարողացել գալ համաձայնության նախատեսվող պայմանագրի կետերի շուրջ: Մինչև Քերիի Ժնև ժամանելը, «Վեցյակի» ներկայացուցիչներն ու Իրանի արտգործնախարարը խոսել են մի տարբերակի մասին, որը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի լուծման փուլային տարբերակ:
RIA-Novosti գործակալության աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն` ի դեմս Քերիի, դեմ է արտահայտվել այս տարբերակին: Այսօր բանակցությունները կշարունակվեն: