Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կցանկանար դառնար այսպես կոչված «Նովոռոսիայի» նախագահ, որը հիմնվելու է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում։ Այս մասին նա ասել է «Լուրերի ռուսական ծառայությանը»։
Նա նաև հայտարարել է, որ այդ տարածքներում անհրաժեշտ է վերականգնել նահանգներն ու գավառները։ Ժիրինովսկին նաև անդրադարձել է իր դեմ Ուկրաինայի իրավապահների կողմից հարուցված գործին՝ նշելով, որ պատրաստ է մեկնել Կիև հարցաքննության միայն այն ժամանակ, երբ այնտեղ իջնի Պսկովի դեսանտային ստորաբաժանումը։
Ուկրաինայում Ժիրինովսկուն, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչների մեղադրում են անջատողականներին ու գրոհայիններին ֆինանսավորելու մեջ։