Նախօրեին ելույթ ունենալով Ռուսաստանի պետական դումայում Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորել է ուկրաինացիներին և ադրբեջանցիներին, որոնք ըստ պատգամավորի` «չեն կարող պետություն կոչվել», քանի որ նրանք մարդիկ են, ովքեր ապրում են մեծ պետության ծայրամասում:
«Ի՞նչ է նշանակում Ադրբեջան… Ազերը` Խազեր դենիզի, Կասպից ծովն է, բաջան՝ երկրամասն է: Մարդիկ, ովքեր բնակվում են ափին` Կասպից ծովի մոտ: Ռուսերեն` կասպիյցիներ: Դա ա՞զգ է»,- ասել է Ժիրինովսկին` ամրապնդելու համար իր պնդումը, որ նույն օրինակով Ուկրաինան պետություն չէ, այլ Ռուսաստանի ծայրամասում ապրող մարդիկ են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ժիրինովսկին նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մաս կազմի ՌԴ-ին` Ղրիմի օրինակով: