տուն Լուրեր Ժիրայր Սեֆիլյան. Ամռան ամիսները ուրախալի ամիսներ էին, քանի որ նեխած քաղաքական դաշտը...

Ժիրայր Սեֆիլյան. Ամռան ամիսները ուրախալի ամիսներ էին, քանի որ նեխած քաղաքական դաշտը արձակուրդում էր

288
0

ժիրայր

Այսօր Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ
անդրադարձավ վերջին երեք ամիսներին հայաստաննյան ներքին իրադարձություններին: Իր խոսքում Սեֆիլյանը նշեց, որ արձակուրդային շրջանում իրենց համար ուրախալի ամիսներ էին, քանի որ առավելապես ակտիվացավ քաղաքացիական դաշտըˋ ի տարբերություն քաղաքականի, քանի որ վերջինս գտնվում էր արձակուրդում: «Այս ընթացքում մենք ականատես եղանք «հարյուրի» շարժմանը, որը հաջողությամբ պսակվեց ˋ ցույց տալով, որ մենք կարող են համախմբվել մի գաղափարի շուրջ, վերջապես Երևանի բնակչությունը հուսադրվեց և թափով մտավ այդ պայքարի մեջ, արդյունքում հակառկորդը նահանջեց»,- իր խոսքում նշեց բանախոսըˋ անդրադառնալով տրանսպորտի փոխադրավարձի թանկացման դեմ իրականացված ակցիաներին: Այնուհետև Ժիրայր Սեֆիլյանը խոսեց Կոմիտաս հինգ հասցեում շինարարաության դեմ կատարված «բակային ակցիաների», քաղաքապետարանի մոտ նստացույցի և վերջիններիս արդյունքում քաղաքացիների դեմ կատարված բռնությունների մասին: « Այս ակցիաները հակառակորդին խիստ մտահոգեցին և հակառակորդը անցավ հակահարձակմանˋ մինչև իսկ բռնության դիմելով, մենք ականատես եղանք այս բռնության շարքին քաղաքապետարանի առաջ պայքարող շրջանակի նկատմամբ բիրտ ուժի կիրառմանը, գիշերով ոհմակային տրամաբանությամբ հարձակվում էին երիտասարդների վրա»,- շեշտեց Սեֆիլյանը: Բանախոսի խոսքերով վերջին 15-20 տարիների ընթացքում բռնությունները ակտիվ երիտասարդների և գործիչների նկատմամբ օրինաչափություն են դարձել, քանի որ իշխանությունները փորձում կամ բռնություններով վախեցնել կամ կաշառել կամ այլ միջոցներով ճնշումներ գործադրել. «Այդպիսի դեպքեր հաճախ են եղել և մեծամասամբ արդյունք տվել են»,- նշեց Սեֆիլյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here