Պերուի հարավում իրականացվում է բնակչության տարհանում, քանի որ Ուբինաս հրաբուխը սկսել է ժայթքել։ Մոխրի և քարերի հսկայական ամպը հասել է 4 կմ բարձրության։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Տեղի իշխանութոյւնները հայտնել են, որ բնակիչների տարհանումն ավելի անվտանգ շրջաններ կտևի մոտ երեք օր։
Ուբինասը համարվում է Պերուի ամենաակտիվ հրավուխը։ Այն ունի 5672 մետր բարձրություն։ 2006 թվականին հրաբուխը ևս մեկ անգամ ստիպել էր իշխանութոյւններին իրականացնել տարհանում։
Անցած շաբաթ Պերուի այս շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։