«ժամանակի» զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառա- տյանը:
— ՏիկիՆ ԽառատյաՆ, վերջիՆ Երկու շաբաթների ընթացքում ձայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ կապված Վարդան Պետրո-սյանի, Շանթ Հարությունյանի ազատության պահանջի հետ, արդյո՞ք չեն հաստատում այն, որ մենք սելեկտիվ մոտեցում ունենք խնդիրներին: Մենք արդարադատություն ենք պահանջում նրանց համար, բայց, օրինակ, չենք պայքարում Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման համար, որեւէ ակցիա չի կազմակերպվում նրա համար:
— Լավ հարց է: Ընդհանրապես, ամբողջ արդարադատություն կոչվածն ինքն է սելեկտիվ: Ես երբեմն մտածում եմ, որ մեր քաղաքացիական ակտիվության ուժերը շատ լարված բեւեռւսց- վում են, որովհետեւ դեպքերը շատ արագ են հասունանում, եւ կարծեք թե ի վիճակի չեն արձագանքել բոլոր դեպքերին: Բացի դրանից՝ Վոլոդյա Ավետիսյանի հետեւում, այնուամենայնիվ, կար ազատամարտիկների խումբը, կային հավասարակշիռ մարդիկ, ակնհայտ էր, որ նրա գործին հետեւողներ կան: Ըստ երեւույթին՝ առավել ակտիվ խմբերը հիմա շարունակում էին իրենց գործընթացները եւ հետեւում զարգացումներին: Այլ բացատրություններ չունեմ, որովհետեւ հասարակությունը Վոլոդյա Ավետիսյանին նույնպես համարում է քաղաքական բանտարկյալ, եւ նրա հանդեպ հարուցված քրեական գործի հանդեպ վստահություն, հավատ չկա: Եվ եթե նույնիսկ այդ գործում կա օբյեկտիվ իրականություն, ապա այդ օբյեկտիվ իրականությունն աւիեւսւի տարածված է, եւ միայն նրա վրա չէ, որ պետք է ջարդվեր:
Ակնհայտ է, որ եթե այդ երեւույթն ընդհանրապես կանխելու իրավական մի գործընթաց լիներ, ձայաստանը լեփ-լեցուն պետք է լիներ նման քննություններով: Եվ ակնհայտ էր, որ Վոլոդյա Ավետիսյանը կա՛մ ընտրված է, եւ վրան բարդված է գործը, կա՛մ եթե օբյեկտիվորեն ինչ- որ միջնորդություն եղել է նրա կողմից, ապա հատուկ հետեւել եւ հատուկ կազմակերպել են: Եվ, անշուշտ, նրա ակտիվությունը եւ կազմակերպչական ունակությունները հաշվի առնելով՝ ազատամարտիկներից հեռացնելու խնդիր դրեցին: ձամե- նայնդեպս՝ հասարակական վստահությունն այսպիսին է: Բայց նույն հասարակական արձագանքը չունեցավ Շանթ Հարությունյանը. նա մի տեսակ շատ մենակ ուանպաշտպան է: Շանթ ձարությունյանի արածը ճիչ է, պոռթկում է, եւ այդ ճիչի ու պոռթկումի դրսեւորումը շատերի հոգու ճիչի եւ պոռթկումի՝ Շանթ Հարությունյանի միջոցով արված դրսեւորումն է:
Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում