«Ժամանակ» թերթը գրում է, որ թեեւ այս տարի տնտեսական աճը չի հասնելու նախանշած յոթ տոկոսին, այնուամենայնիվ, կառավարությունում հրաժարականներ չեն լինելու, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել։ «Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ՝ այս մասին անցած շաբաթ ակնարկել է Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության թե Գործադիր մարմին եւ թե խորհրդի նիստի ժամանակ, որոնք տեղի են ունեցել իրար հետեւից։
Կուսակցական այդ քննարկումների ժամանակ Ս. Սարգսյանը թեեւ ափսոսանք է հայտնել, որ տնտեսական աճը իրենց սպասած յոթ տոկոսի չափով չի լինում, սակայն ասել է, որ կփորձեն բացը լրացնել հաջորդ տարի։ ՀՀԿ խորհրդի անդամներիփոխանցմամբ՝ այդ նիստի ժամանակ նա ընդգծված ակտիվ երկխոսության մեջ է եղել Տ. Սարգսյանի հետ եւ անընդհատ նրան ինչ-որ քննարկումների մեջ է ներգրավել։ Այդ վերաբերմունքից ներկաներին հասկանալի է դարձել, որ վարչապետի փոփոխություն չի նախատեսվում։
Մանրամասները թերթի այսօրվա համարում