տուն Մամուլ «Ժամանակ». Ռուսաստանն առայժմ չի կարողանում պետություն դառնալ

«Ժամանակ». Ռուսաստանն առայժմ չի կարողանում պետություն դառնալ

169
0

jamank-588x143«ժամանակի» զրուցակիցն է բանաս­տեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:

—      ՊարոՆ Մովսես, Հրաչյա Թամրազյանի 60-ամյակիՆ Նվիրված միջո­ցառմանը բավականին հետաքրքիր ելույթ ունեցաք: Մտավորականի կեր­պը, տեսակը, որքանո՞վ է այսօր պահ­պանվում մեր իրականության մեջ:

—    Հրաչյա Թամրւսզյանով պահպանվել է: Ինչ վերաբերում է մտավորականի կեր­պարին, այո՛, այսօր փոփոխություններ են լինում նաեւ այդտեղ, բայց եթե կերպար է, այն անփոփոխ է: Մատենադարանում Ձրաչյա Թամրազյւսնի սաների մեջ էլ այդ կերպարը ներարկված է, եւ անփոխարի­նելի է նվիրվածությունը, պատկառանքը հայագիտության հանդեպ, ակնածանքը, այն, ինչ այս կամարների տակ պատշա­ճում է: Ինչ վերաբերում է Հրաչյա Թամրա­զյւսնի 60-ամյակին, ապա պետք է ասեմ, որ 60-ամյակներ կան, որ շատ հարգար­ժան են, կերպարներ կան, որոնք արժանի են ամենայն հարգանքի, ձրաչյան նաեւ շատ թանկ կերպար է, մենք այդ թանկու­թյան գիտակցությունը կարծես թե կորց­նում ենք: Մարդ կա, որ շատ կարեւոր մարդ է, բայց հմայքի, թովչանքի մի գիծ կա, որ երեւի չի հասցրել իր կերպարի մեջ ներառել, Հրաչյա Թամրազյանը ահա այդ թովչանքն իր մեջ ունի: Նա բացառիկ մարդ է, մարդ, որը ոչ թե հետեւիցդ է գա­լիս կամ առջեւից, այլ կողքիդ կանգնած է: Եթե մեկ խոսքով բնութագրեմ այսօրվա մարդու կերպարի մեջ պակասը, պետք է ասեմ, որ եղբոր պակասն է: Ամեն ինչ կա՝ առաջնորդ, հետեւորդ, էպիգոն, տա­ղանդ, հանճար, բայց եղբոր կերպարը պակասում է մարդու մեջ: Անհնար է աշ­խարհում ապրել առանց եղբոր կամ քրոջ: Նա եղբոր հատկությունն ունի՜ գումարած  նրա բոլոր այն առաքելությունները, որոնք կապված են իր աշխատանքի, իր տա­ղանդի հետ:

—   Երիտասարդ սերնդի մեջ կա՞ այդ մտավորականի կերպը, մանավանդ, որ նրանց մեծ հատվածն էլ արտա­գաղթում է:

—  Իհարկե կան, եթե այսօր մեր գիտու­թյան բնագավառը նայենք, պետք է ասենք, որ ամենատարողունակ բնագա­վառը հայագիտության բնագավառն է: Ահա այս կենտրոնը երկու տարվա մեջ դարձավ մի վայր, մի կենտրոն, որտեղ հայագիտությունը հեռանկար է ձեռք բե­րում: Գուցե այսօր մի քիչ այն չէ, ինչ պետք է լինի, բայց արդեն բոլոր «տրամպլինա յին» պայմանները կան, որպեսզի վաղը թռիչքներ կատարվեն այստեղից:

—   Պարոն Մովսես, մտավորականը պետք է միայն գիրք գրի՞ կամ որեւէ մշակութային կառույց ղեկավարի՞, թե՞ պետք է ունենա նաեւ հստակ դիր­քորոշում: Շատ հաճախ քաղաքացի­ները մտավորականությանը մեղադ­րում են խոսքի պակասի համար:

—  ճիշտ եք, բայց վայ այն մտավորակա­նին, որը քաղաքացիական դիրքորոշում չունի, վայ նաեւ այն քաղաքացիական դիրքորոշում ունեցողներին, որոնք չգի­տես ինչով Են մտավորական, դիսլլոմ ու­նեն՝ իրենց կոչում են մտավորական: ձա- վատացեք, մտավորականն առաջին հեր­թին պետք է մտավոր աշխատանք կատա­րի, քաղաքացիականությունը նույնպես մտավոր աշխատանքի արդյունք է: ձու- նարեն «ինտելիգենտ» բառը նշանակում է հոգի, մենք ասում ենք մտավորական՝ չի­մանալով ինչ ի նկատի ունենք: Ամեն մի բարձրագույն կրթություն ունեցող իրեն համարում է մտավորական: Եթե դու հո- գեւոր մարդ ես, քաղաքականությամբ կզբաղվես իբրեւ հոգեւոր ասպարեզի:

—  Պարոն Մովսես, ինչպե՞ս ընդունե­ցիք Սերժ Սարգսյանի՝ Մաքսային մի­ությանն անդամագրվելու հայտարա­րությունը: Դուք խոսեցիք եղբայրու­թյունից, ռուս ժողովուրդը երբեւէ եղ­բայր ընկալե՞լ է մեզ:

—  Բազմիցս գրել եմ, ասել իմ կարծիքը: Ես ռուսական մշակույթը եւ ռուսական պետությունն իրարից զատում եմ: Մենք ռուսական մշակույթի հետ շատ ենք կապ­ված, ոչ միայն մենք, բայց ռուսական մշակույթը աշխարհի միակ մշակույթներից է, որ իր պետության մեջ ոճ չի ստեղծել: Դա է պատճառը, որ ռուսական պետության եւ  ռուս ժողովրդի շահերը չեն համընկնում: կ Ռուսաստանն այսօր ինչ պետություն է՜ ս սա շատ մեծ վերլուծության կարիք ունի: ղ ձաւննայնդեպս, ռուսական պետությունն մ; այսօր մշակութաբանական երեւույթչէ, եւ ոյ երբ տեսնում եմ պետական ինչ դիսցիպ- ւո լիններ ու նորմատիվներ է որդեգրում այդ մւ պետությունը, կարծում եմ մեզ լավ բան չի  սպասվում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here