«Ժամանակի» տեղեկություններով Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը: Վերջինս Դատախազությունից արդեն իր իրերն է հավաքում: Նշենք որ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալները պաշտոնի նշանակվում կամ ազատվում են բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով: Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո աշխատանքից հեռացվել են գլխավոր դատախազի տեղկալա Մնացական Սարգսյանը և ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը: