Երեկ տեղեկացանք, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նոր պաշտոն է ստացել : Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական 20-րդ նիստը , որի ժամանակ Գագիկ Խաչատրյանն ընտրվել է համակարգող խորհրդի նախագահ: Նաև որոշում է կայացվել կառույցի հաջորդ 21-րդ նիստը անցկացնել 2014-ին Հայաստանում: ՊԵԿ-ից «Ժամանակին» հայտնեցին, որ համակարգող խորհրդի նիստում քննարկված հարցերի թվում եղել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային օրենսդրության և վարչարարության փոփոխությունների մասին հարցը