տուն Մամուլ «Ժամանակ». Ապօրինություններ Համալիրի դիմաց փոխքաղաքապետի գլխավորությամբ

«Ժամանակ». Ապօրինություններ Համալիրի դիմաց փոխքաղաքապետի գլխավորությամբ

220
0

jamankԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց արդեն մի քանի օր է, ինչ առա­վոտյան խմբով բանվորներ են գալիս, որոնց «աշխատանքի» արդյունքում ձամալիրի դիմաց արմա­տախիլ է արվել երկու ծառ, իսկ մյուսի ճյուղերն արդեն հատվել են: Բնակիչների հավաստմամբ՝ բան­վորների խմբի հետ էնաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով անձամբ է վերահսկում աշ­խատանքները: Ծառահատումը եւս արվել է իր հանձնարարությամբ: «ժամանակը» երեկ այցելեց նշված տարածք, որտեղ ֆիքսեց, որ բացի այդ երկու ծառերը հատելուց, մյուս ծառերի բները եզերող քարերը վերականգնել են, որի արդյունքում ծառերի հիմքը լցված է բետոնի շաղախով: Վնասված է նաեւ համալիրի մասին տեղեկացնող ցուցանակը: Ցուցանակից մի քանի մետր այն կողմ «Ծիծեռնա­կաբերդի զբոսայգի» գրությամբ քարե հուշարձան կար, որը երեկ արդեն հողին էր հավասարեցվել: Մեր տեղեկություններով՝ հուշաքարը եւ ծառերը խանգարում Են նոր կառուցվող ճանապարհն ավար­տին հասցնել, ուստի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հարմար է գտել ծառերն արմատախիլ անել, իսկ հուշաքարը հողին հավասարեցնել: Բացի հաստաբուն ծառերից, տարածքում հատվել են նաեւ այլ երիտասարդ ծառեր: Նշենք, որ այն տարածքները, որտեղ գործունեություն է ծավալվում, մասնա­վոր սեփականություն են, եւ քաղաքապետարանը որեւէ նախնական համաձայնություն չի ստացել ծառահատման կամ ճանապարհ կառուցելու համար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here