Ինչպես գիենք, այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ԱԺ-ի դիմաց:
ՀՅԴ,ՀԱԿ,ԲՀԿ,Ժառանգություն խմբակցությունները և ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի նախաձեռնությունը, ինչպես նաև արտախորհրդարանական մյուս ուժերը այս հարցով կիրականացնեն հանրահավաք։ Սա որորշվեց այս պահին ԱԺ–ի դիմաց հավաքվածների և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից։ Հանրահավաքի օրը կվորոշվի առաջիկայում։
Զարուհի Փոստանջյանը նշեց նաև, որ ժամանակն է բոլոր աշխատանքային կոլեկտիվներում ստեղծել խմբեր և պատրստվել համազգային գործադուլների:
Ակցիայի մասնակիցները այս պահին շարժվում են դեպի ՄԻՊ գրասենյակ, այնուհետև շարժվելու են դեպի կառավարություն։