տուն Հասարակություն Իրավական Ժամանակն է, որ պետությունն իր ուժը ցույց տա. Ռուստամ Բադասյան

Ժամանակն է, որ պետությունն իր ուժը ցույց տա. Ռուստամ Բադասյան

312
0

Որևէ մեկը թող չփորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել. այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ այսպես կոչված «օրենքով գողերին» վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ:

Արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը, թե վախվորած ոստիկանությամբ հնարավոր չէ պայքարել պետությանը սպառնացող անձանց դեմ, Ռուստամ Բադասյանը շեշտեց՝ ժամանակն է, որ պետությունն իր ուժը ցույց տա:

Անդրադառնալով ներկայացվող օրենքի նախագծի որոշ դրույթների առնչությամբ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների քննադատությանը՝ նախարարը նշեց հետևյալը.

«Ես և իմ բոլոր տեղակալները, կարելի է ասել, ուղղակի «կաշվից» դուրս ենք գալիս, որպեսզի ԼՀ և ԲՀ խմբակցությունների հետ լինի բարիդրացիական, աշխատանքային մթնոլորտ: Դա դրսևորվում է օրենսդրական նախաձեռնություններին մեր արձագանքով, պատրաստակամությամբ»:

Ռուստամ Բադասյանը հակադարձեց նաև, որ ԼՀ խմբակցության ներկայացրած առաջարկությունն այնքան թերի է, որ, նրա բնորոշմամբ, այն ընդունելուց հետո կլինի ընդամենը թղթի վրա գրված օրենք, որը չի գործելու: