«Վերջերս իրենց գրող համարողները շատ են քննադատում ընթերցողների անտարբերությունը : Հիմա որպես ընթերցող ես կփորձեմ ոչ թե պատասխան տամ , այլ ասեմ անտարբերության պատճառները : Գրողը պետքա ընդամենը մի հայելանման գործիք լինի որը գեղագիտորեն անդրադարձնի բնության ՝ բոլորին հուզող , ուրախացնող , տխրեցնող , հիացնող , կամ ճնշող երևույթները : Ոչ ոքի չի հետաքրքրում ինչ որ մեկի սուբյեկտիվ , կյանքի ընթացքում կուտակված բարդույթների , անբավարարվածությունների կիսագեղագիտական արտացոլումը : Գիրք կարդալուց պետքա չզգաս , որ գիրք ես կարդում , իսկ ժամանակակից գրողներից շատերին կարդալիս տպավորություն է , որ ընկել ես մեկի ճիրանները ով ուզում է անդադար լսես իրեն : Երբ մարդ չի կարողանում համեստ ու համառոտ բառերի մեջ ամփոփել մեծ իմաստ ՝ անում է հակառակը զոռ է տալիս բառերի ուռճացմանը ՝ լրացնելու համար բովանդակային բացը : Դա նման է ոսկյա արկղով և մետաքսե թելերով փաթեթավորված կարտոֆիլի : Բառերը նրա համար են , որ իմաստ արտահայտելուն ծառայեն , ոչ թե իմաստը նրա համար է , որ բառեր արտահայտելուն ծառայի : Այնպես որ սիրամարգի պոչի նման բառերը աշխատեք երկու երեք նախադասությունը մեկ արտահայտել , այլապես հոգնեցնում են հաճախ հանդիպելիս : ԵՎ վերջապես. ագրեսիվ անկեղծությունը և ճչացող համարձակությունը խոսում են տվյալ անձի լուրջ հոգեբանական խնդիրների մասին» :
Գրառումը` Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: