Ժամանակակից գլոբալ աշխարհում Սառը պատերազմի երկրորդ «հրատարակությունն» անհնար է, բայց Ռուսաստանի և արևմուտքի հարաբերությունների նախկին ձևին ևս արդեն հետդարձ չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքերով՝ միայն հավաքական ջանքերով է հնարավոր կազմակերպել արդյունավետ հակազդեցություն այնպիսի երևույթներին, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, թմրանյութերի արդյունաբերությունը, զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, անօրինական ժողովրդագրական շարժերը, կլիմայի փոփոխությունը:
«Ուզում ենք մտածել, որ այժմյան ճգնաժամը կդառնա մի յուրօրինակ թարմացնող ամպրոպ, որը, միգուցե ոչ անմիջապես, բայց թույլ կտա արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները կառուցել ավելի առողջ և մաքուր հիմքի վրա», — մշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: