ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է մասնակցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությանը, որը նախանշված է 2020 թ. մայիսին:
Պաշտոնյայի խոսքերով, Վաշինգտոնին հետաքրքրել է Պուտինի հրավերը, սակայն այլ մանրամասներ այդ հարցում առայժմ չկան:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ տեղեկացրել է, որ Թրամփն առայժմ չի պատասխանել հրավերի առաջարկին: Ուշակովը հավելել է նաև, որ Օսակայում կայացած զրույցի ընթացքում Թրամփը բավականին դրական է արձագանքել Պուտինի հրավերին: