տուն Աշխարհ Թրամփին հայհոյող կինն ընտրվել է Վիրջինիայում

Թրամփին հայհոյող կինն ընտրվել է Վիրջինիայում

216
0

Այն կինը, որն աշխատանքից հեռացվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեքենայի մոտով հեծանվով անցնելիս միջնամատը վերև բարձրացնելու (հայհոյելու) համար, ընտրվել է Վիրջինիայի տեղական ինքնակառավարման մարմնում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Միայնակ մայրը հավաքել է ձայների ավելի քան 52%-ը`Լոուդոունի շրջանի ներկայացուցիչ ընտրվելու համար:

Նահանգային մակարդակում ԱՄՆ-ի դեմոկրատները լիովին վերահսկում են Վիրջինիայի օրենսդիր մարմինը:

Ջուլի Բրիսքմանն իր հաղթանակը տոնել է նաև Twitter-ում՝ համապատասխան գրառման (Tweet) միջոցով: Բրիսքմանը հրապարակել է վիճահարույց պատկերն ու շնորհակալություն հայտնել Լոուդոունի բնակիչներին իր հաղթանակի համար: