տուն Աշխարհ Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Twitter-ի հասցեին

Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Twitter-ի հասցեին

371
0

«Twitter» սոցիալական կայքը մայիսի 26-ին Թրամփի երկու գրառումները պիտակել էին որպես «ապակողմնորոշիչ», ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Twitter-ը ամբողջությամբ ոտնահարում է ազատ խոսքը» և խոստացել որպես ԱՄՆ նախագահ թույլ չտալ այդ ամենը։

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 27-ին,  ԱՄՆ նախագահը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր.

«Հանրապետականները կասկածում են, որ սոցիալական ԶԼՄ-ները փորձում են լռեցնել պահպանողականների կարծիքները։ Մենք այն լրջորեն կվերահսկենք կամ էլ կփակենք՝ թույլ չտալով նման երևույթի իրականանալը»։

Թրամփի գրառումներում, որոնք սոցիալական կայքը ճանաչել է որպես «ապակողմնորոշիչ» մասնավորապես նշվում, որ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները միտված են ընտրողներին ուղարկել քվեաթերթիկները՝ փոստային ծառայության միջոցով։ Թրամփը հայտարարել էր, որ այդպիսի պրակտիկան սպառնում է արդյունքների «նկարմանը»։ Թրամփը ենթադրել էր, որ փաստաթղթերը կարող են գողացվել փոստային արկղից, կեղծվել կամ ստորագրել ուրիշների կողմից։