տուն Աշխարհ Թրամփը պահանջել է անհապաղ սկսել իր պաշտոնանկության գործընթացի քննարկումը Սենատում

Թրամփը պահանջել է անհապաղ սկսել իր պաշտոնանկության գործընթացի քննարկումը Սենատում

358
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է անհապաղ սկսել իր պաշտոնանկության գործընթացի քննարկումը Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը՝ հղում կատարելով РИА Новости-ին:

«Այն բանից հետո, երբ դեմոկրատները չապահովեցին պատշաճ դատական գործընթաց Ներկայացուցիչների պալատում, առանց փաստաբանների, առանց վկաների, առանց ոչնչի, հիմա էլ ուզում են ուղղորդել Սենատին, թե ինչպես պետք է իրականացնել ընթացակարգը: Ընդհանրապես, նրանք (դեմոկրատները) զրո ապացույց ունեն ամեն ինչի մասին, երբեք չեն էլ ունենա: Ես անհապաղ գործընթաց եմ ուզում»,- հայտարարել է Թրամփը:

Նա հիշեցրել է նաև, որ ոչ մի հանրապետական չի քվեարկել իր պաշտոնանկության գործընթացի օգտին, ինչը խոսում է իր կուսակիցների աննախադեպ միասնականության մասին:

«Դեմոկրատների ապացույցներն այնքան վատն են, որ նրանք չեն ցանկանում անգամ դատարան գնալ»,- հավելել է Թրամփը:

Թրամփի նկատմամբ գործընթացի ժամկետներն ու ձևաչափը դեռևս որոշված չեն: Հանրապետականների ղեկավար Միթչ Մակքոնելը դեկտեմբերի 19-ին լրագրողներին տեղեկացրել է, որ Կոնգրեսի վերին պալատը սուրբծննդյան արձակուրդներից կվերադառնա հունվարի 6-ին, իսկ մինչ այդ քվեարկություն չի նախատեսվում:

Միևնույն ժամանակ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դեռևս գործը չի փոխանցել Սենատ և չի նշանակել կոնգրեսականների խումբ, որոնք պետք է ներկայացնեն մեղադրանքները վերին պալատում: Դա դիտվում է որպես ճնշման միջոց հանրապետականների նկատմամբ, որպեսզի նրանք համաձայնեն դեմոկրատների պահանջին՝ Թրամփի նկատմամբ դատական գործընթացի ձևաչափի հարցում: