տուն Աշխարհ Թրամփը մտադիր է խստացնել վիզայի տրամադրման կանոններն այն օտարերկրացիների համար, որոնք ԱՄՆ...

Թրամփը մտադիր է խստացնել վիզայի տրամադրման կանոններն այն օտարերկրացիների համար, որոնք ԱՄՆ են ժամանում ամերիկյան քաղաքացիության համար երեխաներ ունենալու նպատակով. Axios

282
0

Սպիտակ տունը մտադիր է ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանալու նպատակով ԱՄՆ տեղափոխվող և այնտեղ ծննդաբերող օտարերկրացի կանանց համար խստացնել վիզայի տրամադրման կանոնները։ Այս մասին հայտնում է Axios պորտալը` հղում տալով նախագահական վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններին, տեղեկացնում է tert.am-ը:

Ծնվելու իրավունքով քաղաքացիության տրամադրումը երաշխավորվում է ԱՄՆ սահմանադրության 14-րդ լրացումով: Այս դրույթը նախագահ Դոնալդ Թրամփը «բացահայտ ծիծաղելի» է համարել:

«Փոփոխությունները կօգնեն լուծել ազգային անվտանգության հետ կապված հարցերը և «ծննդային զբոսաշրջության» հետ կապված իրավունքի կիրառման ռիսկերը, ինչպես օրինակ՝ այդ ոլորտում քրեական գործունեությունը»,- լրատվամիջոցին հայտնել են Սպիտակ տնից:

Տեղեկությունների համաձայն` կփոխվեն զբոսաշրջային և գործնական նպատակներով կարճաժամկետ մեկնման համար դիմած անձանց В տեսակի վիզաների տրամադրման կանոնները:

Պետդեպարտամենտի աշխատակիցները կկարողանան մերժել փաստաթղթի տրամադրումը, եթե կարծեն, որ դիմողը երեխայի համար քաղաքացիություն ստանալու նպատակով է ծրագրում մուտք գործել երկիր:

Թրամփի վարչակազմը կարծում է, որ վիզա տրամադրող մասնագետները համապատասխան որակավորում ունեն` դիմողների նման մտադրությունները կռահելու համար:

Ներգաղթի հետազոտությունների կենտրոնի համաձայն` ԱՄՆ-ում տարեկան մոտ 33 հազար օտարերկրացի երեխա է ծնվում: