ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղրիմի թերակղզու պատճառով մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժանիջոցները: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրությունից:
«Ռուսաստանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտասովոր և արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։