ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել որոշ «գրին քարտերի» հաստատումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ նախագահն ասել է, որ այդ միջոցառումը, որը ներառում է մի շարք բացառություններ, կտևի 60 օր, այնուհետև կարող է երկարաձգվել:
Թրամփն ասում է, որ հրամանը նախատեսված է ամերիկացիների աշխատանքը պաշտպանելու համար՝ կորոնավիրուսից ցնցված տնտեսության պայմաններում:
Քննադատները Թրամփին մեղադրել են համավարակը ներգաղթի հարցում խիստ քաղաքականության ներդրման համար պատրվակ օգտագործելու մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մոտ մեկ միլիոն մարդ «գրին քարտ» է ստացել: Ամերիկայի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին կամ ամուսիններին բերել Միացյալ Նահանգներ, կթույլատրվի դա անել: Բայց Միացյալ Նահանգներում մշտական իրավական կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհը կփակվի այլ արտասահմանցիների մեծ մասի համար, ներառյալ ներկայիս «գրին քարտերի» տերերի հարազատների եւ նրանց համար, ովքեր ցանկանում են «գրին քարտ» ստանալ աշխատանքային առաջարկի հիման վրա:
I will be signing my Executive Order prohibiting immigration into our Country today. In the meantime, even without this order, our Southern Border, aided substantially by the 170 miles of new Border Wall & 27,000 Mexican soldiers, is very tight — including for human trafficking!
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 22, 2020