տուն Աշխարհ Թրամփը խոշոր գործարք է առաջարկել Էրդողանին

Թրամփը խոշոր գործարք է առաջարկել Էրդողանին

368
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք առաջնորդի Վաշինգտոն կատարելիք այցի նախաշեմին 100 միլիարդ դոլարի հասնող առևտրային գործարք է առաջարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Washington Post-ին հայտնի է դարձել, որ Թրամփը նաև առաջարկել է հարթել ռուսական հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի շուրջ եղած տարաձայնությունները: Այդ մասին Թրամփը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Էրդողանին նախորդ շաբաթ հասցեագրված նամակում:

«Մենք առևտրային գործարքի մասին առաջարկը օրակարգից հանել էինք այն բանից հետո, երբ թուրքերը ներխուժեցին Սիրիա: Բայց հենց վստահեցումներ ստացանք Անկարայից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, որոշեցինք վերադառնալ հարցին և ներկայացնել առաջարկությունների փաթեթը, այդ թվում՝ Էրդողանի այցը կյանքի կոչելու հնարավորությունը»,- պարբերականին ասել է աղբյուրներից մեկը: