տուն Հասարակություն Թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից. ՌԴ-ն սահմանափակումներ է մտցնում ավիափոխադրումներում

Թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից. ՌԴ-ն սահմանափակումներ է մտցնում ավիափոխադրումներում

524
0

Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը՝ նշելով, որ բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ:

«Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-դեսպանատան հաղորդագրության տեղեկությունը փքոխանցում է «Արմենպրես»-ը: