տուն Աշխարհ Թուրք սահմանապահները կամերունցի գործարար ուղեւորին փաթաթել են ուղեբեռի թաղանթով, ապա` հետ ուղարկել...

Թուրք սահմանապահները կամերունցի գործարար ուղեւորին փաթաթել են ուղեբեռի թաղանթով, ապա` հետ ուղարկել հայրենիք (տեսանյութ)

597
0

Թուրքական ավիաուղիների ուղեւորին փաթաթել են ուղեբեռի փաթեթավորման համար նախատեսված թաղանթով եւ բռնի ուղարկել են հայրենիք,- ականատեսների տեսանյութն է հրապարակել Daily Mail-ը։

Կամերունցի գործարար Էմանուել Ֆոսսո Սոմեոն Չեջուն օգտվել է Turkish Airlines ավիաընկերության ծառայություններից։ Տղամարդու խոսքերով, նա գործուղման էր թռչում Դուբայ՝ Ստամբուլով եւ որոշել է զբոսնել քաղաքում, քանի որ 8 ժամ ժամանակ է ունեցել ինքնաթիռը փոխելու համար։ 

Թուրք սահմանապահները ձերբակալել են գործարարին կեղծ անցագրի պատճառով։ Ձերբակալվել են նաեւ կամերունցու գործընկերները։

Տղամարդը նշել է, որ անցյալում էլ է օգտվել անցագրեր տրամադրող նույն ընկերությունից եւ ոչ մի խնդիր չի ունեցել։ Ներկայացվում է, որ իրավապահները դաժան են վերաբերվել կամերունցու հետ։ Նրան ծեծել են, բերանը լաթ մտցրել եւ փորձել փակել կպչուն ժապավենով։

Տեսանյութի կադրերում տղամարդը պոլիէթիլենային թաղանթով է փաթաթված։ Նրա վրա վերնաշապիկն են գցել, երբ փորձել է օգնություն կանչել։

Գործարարին փորձել են ստիպել ստորագրել իրեն անհասկանալի փաստաթղթեր` գրված թուրքերենով, եւ բռնագրավել են մոտը եղած 2400 դոլարը։ Ապա նույն ավիաընկերության միջոցով ուղարկել հայրենիք` Կամերուն։