տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան 2 մլրդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա

Թուրքիան 2 մլրդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա

178
0

Suriye iç savaş&Türkiye sınırı

Թուրքիան 2 մլրդ դոլար է ծախսել սիրիացի փախստականներին սնունդով և օթևանով ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Նրա խոսքերով` Թուրքիան ստացել է ընդամենը 135 մլն եվրո միջազգային օգնություն սիրիացի փախստականներին ապահովելու համար, միջոցների մյուս մասը հատկացվել է Թուրքիայի բյուջեից: Այս պահին հայտնի է, որ Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների թիվը կազմում է մոտ կես միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև մոտ 2,5տարի տևող բախումների հետևանքով Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here