տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան և Վրաստանը Կուր գետի վրա ամբարտակ են կառուցելու

Թուրքիան և Վրաստանը Կուր գետի վրա ամբարտակ են կառուցելու

209
0

21

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան և Վրաստանը մտադիր են Կուր գետի վրա ամբարտակ կառուցել։ Հաղորդում է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքերով՝ թուրքական կողմն իր վրա է վերցնելու այս նախագծի ծախսերի 80%-ը։ Ըստ Յըլդըզի՝ նոր ամբարտակն օգտագործվելու է Վրաստանի ՀԷԿ-երից մեկում։

Թուրք նախարարը նաև հայտնել է, որ Վրաստան կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր վրացի գործընկերոջ հետ համաձայնության է եկել Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներին էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում։