տուն Լուրեր Թուրքիան և Ռուսաստանը պարտավորություններ ունեն հայ-ադրբեջանական հակամարտության կապակցությամբ. Էրդողան

Թուրքիան և Ռուսաստանը պարտավորություններ ունեն հայ-ադրբեջանական հակամարտության կապակցությամբ. Էրդողան

188
0

978920110

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը բանակցություններից հետո հայտարարել են, որ անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև Սիրիայի խնդրին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Կան ընդհանուր քայլեր, որոնք մենք պետք է ձեռնարկենք: Եվ բանակցությունները, որոնք եղել են այս թեմաներով, մեզ թույլ են տվել հարթակ ստեղծել խնդիրների լուծման համար»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքերով` Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում հայ-ադրբեջանական հակամարտության կապակցությամբ պարտավորություններ ունեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here