Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը անցկացրել են համատեղ զորավարժություններ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի պաշտոնական կայքին:
«Ակբաբա» անունը կրող զորավարժությունները անցկացվել են փետրվարի 18-20-ը թուրքական Կարս նահանգում: Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնացել է ադրբեջանցի 85 զինվորական: