JewishPress.com իսրայելական հրատարակությունը հոդված է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում Թուրքիայի իշխանությունների հատուկ գործունեության վերաբերյալ:
Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները տեղի բնակիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում համոզում են հրաժարվել Հայոց ցեղասպանության պահանջներից, փորձում են ձեռք բերել նրանց ունեցվածքը։
Տեղի բնակիչ Իլյա Կախաբադյանը, որին պատկանում է Հայոց ցեղասպանության մասին լուսանկարների և փաստաթղթերի հազվագյուտ հավաքածուն, հրատարակությանը պատմել է թուրք դիվանագետի հետ ունեցած հանդիպման մասին:
Ըստ Կախաբադյանի, դիվանագետը փորձել է համոզել նրան, որ հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու իր գործունեությունից, սակայն ինքը մերժվել է:
Նշվում է, որ թուրքական կողմը ֆինանսների օգնությամբ փորձում է լուծել հայկական թաղամասը «գնելու» հարցը:
Թուրքերը մի քանի հազար դոլարանոց դրամաշնորհներ են առաջարկել տեղի հայերին: Նրանք նաև առաջարկում են ուռճացված գներով գնել տեղի բնակիչների տները, բայց մերժվում են։
Երուսաղեմում ավելացել է նաև թուրք զբոսաշրջիկների հոսքը: Իլյա Կախաբադյանի խոսքերով ՝ քաղաքում նրանք պատռում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր պաստառները, իսկ շենքերի պատերին նաև հայերին դատապարտող գրաֆիտներ են պատկերում: