Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը:
«ԼՂ հակամարտության կարգավորման համար այս տարի ավելի մեծ ջանքեր ենք ներդնելու»,- ասել է թուրք նախարարը Ստամբուլում տեղի ունեցող միջազգային համաժողովի ժամանակ:
Չավուշօղլուն նշել է նաև, որ Թուրքիան կողմ է կոնֆլիկտի՝ դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծմանը: Նրա այս հայտարարությունը որոշակի տարակուսանք է առաջացնում, քանի որ Անկարան մշտապես հանդես է եկել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության օգտին: