տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան վերջանականապես հրաժարվում է Եվրատեսիլից Կոնչիտայի պատճառով․ Die Welt

Թուրքիան վերջանականապես հրաժարվում է Եվրատեսիլից Կոնչիտայի պատճառով․ Die Welt

91
0

BnT-nasCYAA250j

Թուրքիան, որն արդեն 3 տարի է՝ հրաժարվել է «Եվրատեսիլ» երգի համաեվրոպական մրցույթից, ընդմիշտ հեռանում է այդ ստուգատեսից։ Երեք տարի այդ մրցույթը չէր հեռարձակվում Թուրքիայում։ Իսկ հիմա թուրքական իշխանությունները որոշել են ընդմիշտ հրաժարվել այդ մրցույթից՝ Կոնչիտայի հաղթանակի պատճառով։

«Մորուքավոր» Կոնչիտան վրդովեցրել է տեղի պահպանողական շրջանակներին, որոնցից շատերը հայտարարել են, որ Թուրքիան այլևս «Եվրատեսիլին» չի մասնակցի։ Այս մասին հաղորդում է Die Welt-ը։

Թուրքիայի՝ նախկինում այս մրցույթից հրաժարվելու պատճառը հստակ է․ 2011 թվականին այս երկրի մասնակիցը դուրս էր մնացել մրցույթից, քանի որ մտցվել էր նոր համակարգ՝ հանդիսատեսի և ժյուրիի քվեարկություն։ Հանդիսատեսի քվեարկությամբ թուրք մասնակիցը պետք է դուրս գար եզրափակիչ, սակայն ժյուրին նրան ավելի ցածր տեղեր է տվել՝ զրկելով որոշիչ մրցույթին մասնակցելուց։