տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Թուրք պատգամավոր

Թուրքիան պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Թուրք պատգամավոր

163
0

page_sakik39a-cevap-oktay-vural39dan-geldi-sefil_824201824

Թուրք պատգամավոր Օքթայ Վուրալը հայտարարել է, որ Թեջեփ Թայիպ Էրդողանի ղեկավարած Ազատություն և զարգացում կուսակցությունը պատրաստվում է ճանաչել Հայերի ցեղասպանությունը և Թուրքիա վերադարձնել 200 հազար հայ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական զլմները։ Հաղորդում է Haqqin.az-ը։

Նա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուին մեղադրել է՝ իրեն Հայաստանում «հայի նման պահելու մեջ»։

«Թուրքիայի շահերը պաշտպանելու փոխարեն նախարարը դավաճանել է թուրք ժողովրդի պատմությունը։ Արդարություն և զարգացում կուսակցությունը պատրաստվում է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ, որ կուսակցությունը մտադիր է նաև վերադարձնել 200 հազար հայերի և նրանց հող տրամադրել», — ասել է Վուրալը։

Հիշեցնենք, որ Հայաստանում Դավութօղլուն թուրք լրագրողներին տված հարցազրույցում ասել էր, որ հայերի «տեղահանությունը հակահումանիստական քայլ է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here