Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի բանակը հարված է հասցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման վերահսկողության տակ գտնվող օբյեկտներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թուրքիայում նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ գրոհայինների արկերն ընկել են թուրքական Քիլիս քաղաքի մերձակայքում: Գրոհայինները հայտարարել են, որ արկերը պատահական են հայտնվել այդ գոտում: Թեպետ Թուրքիան աջակցում է գրոհայիններին, այդուհանդերձ սա առաջին հարվածն է, որ Թուրքիան հասցրել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորմանը: