Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչներն ամբողջությամբ դուրս չեն եկել այդ տարածքներից:
Ռուսական РИА Новости-ի լրատվական գործակալության հաղորդած տեղեկությամբ՝ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանվելու է: Ըստ թուրք առաջնորդի՝ ոչ ոք չի կարող իրենց մեղադրել տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձերի համար:
«Սիրիայում քրդերը կտտանքների են ենթարկվում ԻՊ-ի կողմից: Ռազմական օպերացիայի հետևանքով կապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք կշարունակենք գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչները լիովին դուրս չեն եկել այդ տարածքներից»,- ասել է Չավուշօղլուն: