Թուրքիան կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուին։
Նրա խոսքերով՝ պաշտոնական Անկարան կողմ է կայուն և խաղաղ Հարավային Կովկասին։ Նա նաև նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատ համապարփակ մոտեցման համատեքստում։