Թուրքական Aksam-ը հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղուն հայտարարել է, թե Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը և կվերականգնի երկաթուղային հաղորդակցությունը միայն այն ժամանակ, երբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը վերադարձնի Ադրբեջանին: Այս մասին նա հայտարարել է Միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Դավութօղլուն նշել է. «Մենք պահանջում ենք, որ Հայաստանը դուրս գա Ղարաբաղից և այդ գործընթացի զարգացմանն ենք սպասում: Եթե դա տեղի ունենա, ապա և սահմանը կբացվի, և երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի»:
Թուրքիայի արտգործ նախարարը հայտնել է նաև, որ շուտով Ադրբեջան կայցելի, որտեղ կքննարկի այս հարցը: Նա նաև նշել է, որ այդ պահին հայ-թուրքական սահմանին՝ Իգդիր քաղաքի մոտակայքում շինարական աշխատանքների նախապատրաստություններ են ընթանում: